BAZOOMQ
Space Research Lab
- Նախագծեր
- …
- Նախագծեր
BAZOOMQ
Space Research Lab
- Նախագծեր
- …
- Նախագծեր
«Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթ 2022»
Իրականացվում է HYETECH-ի աջակցությամբ
«Քեմուրջյանի անվան տիեզերքի համաերիտասարդական մրցույթ 2022»-ի մասին
HyeTech և Bazoomq կազմակերպությունները հայտարարում են համաերիտասադրական մրցույթ Հայաստանում բնակվող պատանիների և երիտասարդների համար: Մրցույթում հաղթող թիմը հնարավորություն կստանա իր ստեղծած սարքավորումը տիեզերք ուղարկել:
Մեր նպատակներն են՝
- Մրցույթն անցկացնել Հայաստանի ողջ տարածքում՝ ներգրավելով ռոբոտաշինությամբ հետաքրքրված երեխաներին,
Նպաստել ռոբոտաշինության և STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա - ԳՏՃՄ) կրթության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը
Ստեղծել տիեզերաշինությամբ և ռոբոտաշինությամբ հետաքրքրված համահայկական համայնք:
Մասնակցության պայմանները՝
Կարող են մասնակցել 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հանդիսանում են ՀՀ մշտական բնակիչներ,
Մասնակիցները պետք է գրանցվեն խմբերով՝ կազմված 3-5 անձից,
Տարբեր կրթօջախների ուսանողներ կարող են ստեղծել իրենց թիմերը և մասնակցել (դպրոց, համալսարան, քոլեջ),
Խմբերը կարող են ներգրավել իրենց աջակցող մասնագետների կամ մենթորների, որոնք կհամապատսխանեն ստորև նշված պայմաններին,
Սարքավորումը պետք է խստորեն համապատասխանի նշված տեխնիկական պահանջներին:
Սարքի առանձնահատկությունները
Առավելագույն զանգվածը՝ 200գր,
Սարքը պետք է ունենա իր սեփական հոսանքի աղբյուրը,
Սարքը գտնվելու է հրթիռի մեջ,
Հրթիռն արձակվելու է մինչև 100-120 կմ բարձրությամբ,
Գտնվելու է տիեզերքում մոտ 2 րոպե (100կմ+),
Ողջ թռիչքը տևելու է 10-12 րոպե,
Սարքը միացված է լինելու հրթիռի հեռահաղորդակցության համակարգին՝ ստացվող տվյալները Երկիր հաղորդելու համար։
Սարքը չի վերդարձվելու։
Սարքը պետք է անցնի ջերմային, վակուումային և վիբրացիոն փորձարկումներ։
Մնացած մանրամասները տրամադրվելու են միայն գրանցված մասնակիցներին։
Application form